Գլխավոր > Գևորգ Տեր-Գաբրիելյան
Գևորգ Տեր-Գաբրիելյան

Գևորգ Տեր-Գաբրիելյան

Գևորգ Տեր-Գաբրիելյանը արձակագիր, հրապարակախոս է, Կրեատիվ խաղերի և Համակարգային մտագործունեության մեթոդաբանության դպրոցի ներկայացուցիչ է: Հեղինակ է բազում էսսեների հայերեն և ռուսերեն, հոդվածների՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն: Խմբագրել է քաղաքագիտական և հասարակական թեմաներով մի շարք այլ ժողովածուներ և աշխատություններ, գրականության ասպարեզում՝ «Время жить. Писатели Южного Кавказа о войне» (2003) ժողովածուն: Հեղինակ է Հրապարակ նկուղ, Հրանտ, Անաստված կինոթատրոն գրքերի:

Գիտությունների թեկնածու է (ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Լեզվաբանության ինստիտուտ, թեման` «Երկխոսությունը թուրքական արձակում»): Ուսանել է նաև Կենտրոնական Եվրոպական համալսարանի Պրահայի մասնաճյուղում, ստացել մագիստրոսի կոչում Բրիտանիայի Լանկաստերի համալսարանից՝ քաղաքագիտության և սոցիալական գիտությունների բնագավառում: Ուսանել է նաև ԱՄՆ Օհայո նահանգի Բոուլինգ Գրին համալսարանում և ստացել հասարակական կառավարման մագիստրոսի աստիճան՝ միջազգային կառավարման ասպարեզում:

հոդվածներ

Pro Domo Sua, կամ Թուրքմենբաշու և Բուլգակովի արանքում. պատասխան Արա Նեդոլյանի վերլուծությանը

Ներկայացնում ենք Գևորգ Տեր-Գաբրիելյանի պատասխանը Արա Նեդոլյանի` հեղինակի Անաստված կինոթատրոն գրքի մասին գրված գրախոսությանը:

Մուտք


Գրանցում