Գլխավոր > Լուսինե Տանաջյան
Լուսինե Տանաջյան

Լուսինե Տանաջյան

Ծնվել է 1990 թվականին, ուսանել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում` ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճանի սոցիոլոգի որակավորում:

Ներկայումս հայցորդ է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում: Թեկնածուական ատենախոսության թեման է` Սոցիալական փոփոխությունները հայկական Սփյուռքում: Աշխատում է նույն ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնում՝ որպես գիտաշխատող (http://diasporastudies.am):

Մասնակցել է միջազգային և ներպետական գիտական-հետազոտական ծրագրերի, իրականացրել է դաշտային և վերլուծական աշխատանքներ՝ սփյուռքում հայերի համեմատական ուսումնասիրությունների, սիրիահայերի ներգաղթի և այլ թեմաների վերաբերյալ:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում է հայրենադարձության, միգրացիայի, Սփյուռքի ուսումնասիրությունները:

Մուտք


Գրանցում