Գլխավոր > Մանվել Սարգսյան
Մանվել Սարգսյան

Մանվել Սարգսյան

Ծնվել է 1955 թ. նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում: 1978-ին ավարտել է Բաքվի շինարարական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը: 1978-1979 թթ. իբրև ճարտարապետ է աշխատել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: 1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1982-1988 թթ. աշխատել է Հայաստանի ճարտարապետական հուշարձանների պահպանության կոմիտեում: 1988-ից Ղարաբաղյան շարժման առաջնորդներից է:

Ղարաբաղ կոմիտեի առաջին հիմնադիր անդամներից է: 1992 թ. նշանակվել է Լեռանային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչը Հայաստանում, 1993-ին եղել է ԼՂՀ արտգործնախարարի խորհրդականը: 1995-1999 թթ. վերլուծաբան է աշխատել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում: 2000-2005 թթ. եղել է ԼՂՀ նախագահի միջազգային հարցերով խորհրդականը, իսկ 2006-2007 թթ.` Կովկաս ինստիտուտի վերլուծաբան: 2008-ից Սարգսյանն աշխատում է ՌԱՀՀԿ կենտրոնում որպես ավագ վերլուծաբան, 2011 թ. ապրիլից ՌԱՀՀԿ տնօրենն է:

հոդվածներ

Հայաստան. քաղաքական փոփոխությունների ալիքները

Ներկայացվող վերլուծականը գրվել է 2007-08 թթ., սակայն հասկանալի քաղաքական պատճառներով, մինչ օրս չի հրապարակվել։ Այնինչ, Մանվել Սարգսյանի այս աշխատանքը ոչ միայն չի հնացել, այլև հատուկ արդիականություն է ձեռք բերել, քանի որ ամենայն հետևողականությամբ բացատրում է այն քրեա-օլիգարխիկ իշխանական համակարգի էությունը, որի դեմ ուղղված էր 2018 թ։ հայկական հեղափոխությունը։ Աշխատանքի առաջին մասում առաջարկվում է Հայաստանում երկուհազարակաների սկզբից գործող իշխանական հարաբերութունները նկարագրող կառուցողական մոդել։ Երկրորդը ներկայացնում է քաղաքական իրադարձությունների մանրամասն ժամանակագրությունը, որը թույլ է տալիս ստանալ այդ համակարգի ծագման և կոնսոլիդացման դինամիկական պատկերը։

Մուտք


Գրանցում