Գլխավոր > Նարե Հովհաննիսյան
Նարե Հովհաննիսյան

Նարե Հովհաննիսյան

Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի հետազոտող է, թարգմանիչ: Ներկայում զբաղվում է անգլիացի փիլիսոփա Ջոն Լոքի փիլիսոփայության և քաղաքական գաղափարների ուսումնասիրությամբ: Բակալավրի աստիճանը ստացել է Հայաստանի ամերիկյան համալսարանից, 2017թ-ին` ավարտելով Անգլերեն և հաղորդակցություն բաժինը: Ավարտական թեզում ուսումնասիրել է անգլիական լուսավորական, մասնավորապես՝ լոքյան գաղափարների ազդեցությունը ԱՄՆ անկախության դեկլարացիայի և հայերի առաջին սահմանադրական նախագիծ Որոգայթ Փառացի առաջին հատորի վրա:Աշխատանքից հայերեն թարգմանված երկու հատվածներ հրատարակվել են www.arteria.am կայքում, իսկ «ԱՄՆ անկախության հռչակագիրն ու Որոգայթ փառացը. ականջ դնելով վաղ արդի երկխոսությանը» վերնագրով նրա հոդվածը տպագրվել է ԱՄՆ անկախության հռչակագիր-240 անունը կրող (խմբ. Ա. Ստեփանյան, էջ 99-121, Եր., 2018) Համաշխարհային պատմության հայկական ասոցիացիայի 4-րդ տարեգրքում:

Հետաքրքրության հիմնական բնագավառների՝ փիլիսոփայությանն ու քաղաքական փիլիսոփայությանը զուգահեռ, հետաքրքրված է համեմատական պատմությամբ, անտիկ մշակույթներով, հոգեբանությամբ և հոգեվերլուծությամբ, ինչպես նաև դիցաբանությամբ և աստվածաբանությամբ:

հոդվածներ

Մարդկային հասողության մասին. քեզ համար

Ներկայացնում ենք Կենտրոնի հետազոտող Նարե Հովհաննիսյանի՝ անգլիացի փիլիսոփա Ջոն Լոքի հայտնի «Փորձագրություն մարդկային հասողության մասին» (1689) աշխատությունը հայ ընթերցողին ընծայող էսսեն:

Մուտք


Գրանցում