
Ռազմիկ Փանոսյան
Ծնվել է Բեյրութում (Լիբանան), ապա ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա, ուր ներգրավվել է հայ համայնքի հետ կապված հարցերի մեջ։
2002-ին Լոնդոնի Տնտեսագիտության դպոցում պաշտպանել է թեզ Տարասփյուռ(multilocal) ազգային ինքնությունը և ազգայնականության ժամանակակից քաղաքականությունը. Հայաստանը և նրա սփյուռքը թեմայով և ստացել քաղաքագիտության դոկտորի կոչում։ Դասավանդել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում և Լոնդոնի արևելյան ու աֆրիկյան հետազոտությունների համալսարանում։
Փանոսյանը եղել է Մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացման միջազգային կենտրոնի քաղաքականության գծով տնօրեն, նաև որպես խորհրդատու է ծառայել միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրում (USDP)։
2013 թվականից Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայ համայնքների բաժանմունքի տնօրենն է (Լիսաբոն, Պորտուգալիա):
2006 թ. Կոլումբիայի համալսարանի հրատարակած Հայերը՝ արքաներից և քահանաներից մինչև առևտրականները և կոմիսարները (The Armenians: From Kings and Priests to Merchants and Commissars, ISBN 9780231139267) աշխատության հեղինակն է։