Գլխավոր > Սիրանուշ Դվոյան
Սիրանուշ Դվոյան

Սիրանուշ Դվոյան

Բանասիրական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:

2001 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է Ֆրանսահայ բանաստեղծությունը 1920-1960-ական թթ. թեմայով թեկնածուական ատենախոսությունը: Ժամանակակից սփյուռքահայ և արևմտահայ մի շարք հեղինակների (Գրիգոր Պըլտեան, Մարկ Նշանեան, Եղիա Տէմիրճիպաշեան) հատորների խմբագիրն ու կազմողն է: Հեղինակ է մոտ երկու տասնյակ գիտական հոդվածների` տպագրված հայալեզու և միջազգային մամուլում ու հանդեսներում: Հեղինակն է Տեքստի ընթերցում մենագրության (Ակտուալ արվեստ, Եր., 2013): 

Գիտական հետաքրքրությունները ներառում են հանրային կյանքի և անձնական փորձառության փոխակերպումներում խոսքային պրակտիկաների, հանրության արդիացման պրոցեսների արտիկուլացիաների, խոսքի ազատականացման և սրան հարող պրակտիկաների ուսումնասիրությունը: Վերջին տարիներին զբաղվում է պետական բռնության, մասնավորաբար խորհրդային Գուլագի ու վերջինիս գեղարվեստական վերարտադրության հարցերով:  

հոդվածներ

Սիրանուշ Դվոյանի դիտարկումները ԱԺ Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները թեմայով խորհրդարանական լսումներին

Ներկայացնում ենք Կենտրոնի գիտական ծրագրերի համակարգող Սիրանուշ Դվոյանի դիտարկումները փետրվարի 24-ին ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին:

Մուտք


Գրանցում