
ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ․ ՀԱՅԱՑՔ ՆԱԽԿԻՆ ԾԱՅՐԱՄԱՍԻՑ
Ներկայացնում ենք Հրաչ Բայադյանի «ԵՐԵՎԱԿԱՅԵԼՈՎ ԱՆՑՅԱԼԸ. ԽՈՐՀՐԴԱՀԱՅ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ» գրքի շնորհանդես-քննարկումը, որը Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը կազմակերպել էր Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի հետ գործընկերությամբ։ Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել խորհրդահայ արդիականության փորձառության տարբեր կողմերին և հետխորհրդային հասարակության վրա դրանց թողած ազդեցությանը։ Բանախոսներ՝ Թոմաս Շրապել (ԿԱՀ տարածաշրջանային ծրագրի տնօրեն), 1:40 րոպեից; Հրաչ Բայադյան («Երևակայելով անցյալը» գրքի հեղինակ), 11:08 րոպեից; Աշոտ Ոսկանյան (ՀՀՀԿ նախագահ) 34:00 րոպեից; Սմբատ Հովհաննիսյան (ԵՊՀ դոցենտ) 1:04:25 րոպեից; Դավիթ Ստեփանյան (կինովավերագրող) 1:18:00 րոպեից։ Ամփոփիչ բանավեճ, վարող Ա․ Ոսկանյան, 1:46:12 րոպեից։
0 մեկնաբանություն