Գլխավոր > Նյութեր > տեսադարան > Հումանիտար հետազոտությունների կենտրոնի երրորդ Տարեգիրքը │ 2 տարի անց │ Աղասի Թադևոսյան

Հումանիտար հետազոտությունների կենտրոնի երրորդ Տարեգիրքը │ 2 տարի անց │ Աղասի Թադևոսյան

Աղասի Թադևոսյանը «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» գիտաժողովում հանդես է եկել «Աղքատության հաղթահարման հիմնախնդիրները Հայաստանում» զեկուցմամբ: Երկու տարի անց, հեղինակն արձանագրում է, որ հետհեղափոխական շրջանում դեռևս չի երևում կառավարության նպատակադրված քաղաքականություն՝ ուղղված ինչպես քաղաքական պրակտիկաներ ձևավորող աղքատության և անհավասարության խոսույթների, այնպես էլ բուն քաղաքական պրակտիկաների փոփոխությանը։ Ավելին, նոր կառավարության գործունեության ընթացքում մի քանի անգամ նկատվել է աղքատներին իրենց վիճակի մեղավորներ համարելու միտում։ Վերջինիս դրսևորումներից է COVID-19 համավարակի 17 միջոցառումներով իրականացվող սոցիալական օժանդակությունը, որը ցուցաբերվում է ոչ թե մարդու կարիքների բավարարաման և սոցիալական ռիսկերի նվազեցման, այլ պարտաճանաչ հարկատու լինելու հատկանիշի հիման վրա։ Հեղինակին մտահոգում է նաև տնտեսական և սոցիալական բլոկի նախարարությունների քաղաքականությունների և արժեքային մոտեցումների խորքային տարբերությունը։

0 մեկնաբանություն

Մուտք


Գրանցում