Գլխավոր > Նյութեր > տեսադարան > Հումանիտար հետազոտությունների կենտրոնի երրորդ Տարեգիրքը │ 2 տարի անց │ Վահրամ Սողոմոնյան

Հումանիտար հետազոտությունների կենտրոնի երրորդ Տարեգիրքը │ 2 տարի անց │ Վահրամ Սողոմոնյան

Վահրամ Սողոմոնյանը «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» գիտաժողովում հանդես է եկել «Հայկական հեղափոխության օրակարգը» զեկուցմամբ: Երկու տարի անց, հեղինակը նկատում է, որ նախորդ իշխանությունների վարած նեոլիբերալ և ազգայնական-ռազմահայրենասիրական քաղաքականությունը պետք է չեզոքացվի ոչ թե անհատական ջանքերով, այլ հասարակական համերաշխությունը խթանող, սոցիալական արդարության գաղափարի վրա հենվող նոր քաղաքականությամբ, որը կստանա հեղափոխություն արած մեծամասնության հավանությունը։ Սողոմոնյանը հատկապես կարևորում է արհմիությունների, ինքնակազմակերպվող քաղաքացիական բազիսային խմբերի, մասնակցային խորհուրդների և քննադատական մտածողություն խթանող նոր կրթական հարթակների ձևավորումը, հակառակ դեպքում կապիտալի ապակարգավորող ուժը շարունակելու է գերիշխող մնալ։ Նրան մտահոգում է նաև կառավարող ֆրակցիայում գաղափարական թևերի բացակայությունը, ինչը չեզոքացնում է բանավիճելու տարածքը։

0 մեկնաբանություն

Մուտք


Գրանցում