Գլխավոր > Նյութեր > տեսադարան > Հումանիտար հետազոտությունների կենտրոնի երրորդ Տարեգիրքը │ 2 տարի անց │ Սերոբ Խաչատրյան

Հումանիտար հետազոտությունների կենտրոնի երրորդ Տարեգիրքը │ 2 տարի անց │ Սերոբ Խաչատրյան

Սերոբ Խաչատրյանը «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» գիտաժողովում հանդես է եկել «Հայաստանի հանրակրթական բարեփոխումների կոնցեպտուալ վերլուծություն» զեկուցմամբ: Երկու տարի անց, հեղինակը արձանագրել է, որ հանրակրթական ոլորտում ռազմավարական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Եթե նախորդ իշխանությունների օրոք բարեփոխումների գործընթացում կրթությանը վերաբերվում էին որպես սպրինտ (երեք ամսում գրել կրթական ծրագիր, մեկ ամսում մշակել հայեցակարգ, հինգ տարվա ընթացքում ունենալ որակապես այլ կրթական համակարգ), ապա այսօր կրթությունը մարաթոն է, և հինգ կամ տասը տարի է պետք ռազմավարական ծրագրեր ունենալու համար։ Արդարության համար հիշեցնենք, որ պրն. Խաչատրյանի ելույթը տեսագրվել է հանրակրթության շուրջը ծավալված բանավեճից առաջ։ Բայց կարծես կանխատեսելով այն, հեղինակը նշել է, որ Հայաստանում կրթության նկատմամբ մոտեցումը շարունակում է մնալ ռեդուկցիոնիստական։ Չկան ոչ բովանդակային, ոչ գնահատման համակարգի բարեփոխումներ, որոնք հնարավորություն կտան սովորեցնել կարևորը, ոչ թե ստուգելին։

0 մեկնաբանություն

Մուտք


Գրանցում