Գլխավոր > Նյութեր > տեսադարան > Հումանիտար հետազոտությունների կենտրոնի երրորդ Տարեգիրքը │ 2 տարի անց │ Լուսինե Տանաջյան

Հումանիտար հետազոտությունների կենտրոնի երրորդ Տարեգիրքը │ 2 տարի անց │ Լուսինե Տանաջյան

Լուսինե Տանաջյանը, Սոնա Ներսիսյանը, Սյուզաննա Բարսեղյանը «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» գիտաժողովում հանդես են եկել «Հայրենիքի ընկալումը սփյուռքում» զեկուցմամբ: Երկու տարի անց, Լուսինե Տանաջյանը արձանագրում է, որ սփյուռքի նախարարության փոխարինումը սփյուռքի հանձնակատարի գրասենյակով զգալի բարելավման չի հանգեցրել։ Հեղինակը կարևորում է սփյուռքի ներուժի ճանաչումը և գնահատումը, ինչը ենթադրում է մինչ օրս արված հետազոտությունների, տարբեր կառույցների, ինստիտուտների ուժերի համադրություն՝ սփյուռքի փորձագիտական կենտրոնների հետ համագործակցությամբ: Ըստ Լ. Տանաջյանի, հեղափոխության առաջ բերած հուզական ալիքի հիման վրա նկատվել է հայրենադարձության որոշ միտում, սակայն ռացիոնալ դաշտում սփյուռքահայերը բնականաբար, հակված են սթափ գնահատել այն հնարավորությունները, որը կտա իրենց Հայաստանը որպես հայրենիք։ Հայրենիքի հետ կապն ուժեղացնելու համար առաջարկվում է ներգրավել շահագրգիռ սփյուռքահայերին ՀՀ հանրային կյանքի որոշ գործընթացների մեջ։

0 մեկնաբանություն

Մուտք


Գրանցում